Նորություններ

Պատահարներ

Փրկարարները բացել են փակ դուռը

21:00 / 08.02.2017

Փետրվարի 8-ին, ժամը 16:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 8-ին, ժամը 15.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելու փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ընկել է, չի կարողանում մոտենալ և բացել դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ նախասրահի հատակին, ընկած է եղել 1923 թ. ծնված վատառողջ Շ. Հ.-ը, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Փետրվարի 8-ին, ժամը 13։29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը։ 

***

Փետրվարի 8-ին, ժամը 13:47-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդի ամառանոցների 16-րդ փողոցի տներից մեկի հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող բնակիչը դուռը փակել է ներսից և չի բացում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվել է 1974 թ. ծնված Տ. Կ.-ը, ով հրաժարվել է հոսպիտալացումից:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: 

***

Փետրվարի 8-ին, ժամը 12:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: 

***

Փետրվարի 8-ին, ժամը 13:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տարոնցի փողոցի թիվ 1 հանրակացարանի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: 

***

Փետրվարի 8-ին, ժամը 12:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 1/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում երեխա է մնացել (6 ամսական). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. երեխան ներսում քնած է եղել:  

***

Փետրվարի 8-ին, ժամը 11:46-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: 

***

Փետրվարի 8-ին, ժամը 04։26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Ավետիսյան 2-րդ փակուղու թիվ 17ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 8-ին, ժամը 03:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

← Վերադառնալ ցուցակին