Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

20:19 / 09.02.2017

Փետրվարի 9-ին, ժամը 15:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 2/4 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի թիթեղյա ծածկը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են ծածկը (մոտ 6 գմ):

***

Փետրվարի 9-ին, ժամը 14:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցի անցուղու թիվ 7 շենքի տանիքին ամրացված ալեհավաքը թուլացել, կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են ալեհավաքը:

***

Փետրվարի 9-ին, ժամը 12:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի նրբանցքի թիվ 1 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ:

***

Փետրվարի 9-ին, ժամը 11:08-ին ահազանգ է ստացվել,որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 3/9 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը:

Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ (մոտ 50 գմ): 

***

Փետրվարի 9-ին, ժամը 10:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Ժպիտներ» մանկապարտեզի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ:

***

Փետրվարի 9-ին, ժամը 10:11-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 16 հասցեում գտնվող Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ:

***

Ս. թ. փետրվարի 7-ին, ժամը 17:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 10 շենքի տանիքի ծածկից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Աշխատանքները կատարվել են ս. թ. փետրվարի 9-ին:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ:

***

Ս. թ. փետրվարի 4-ին, ժամը 22:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու նրբանցքի թիվ 2 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Աշխատանքները կատարվել են ս. թ. փետրվարի 9-ին:

Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը:

Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ (մոտ 2 գմ): 

← Վերադառնալ ցուցակին