Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է դի

15:11 / 09.02.2017

Փետրվարի 9-ին, ժամը 13:55-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել 1958 թ. ծնված Հ. Գ.-ի դին: 

← Վերադառնալ ցուցակին