Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Աբովյան փողոցում

07:57 / 10.02.2017

Փետրվարի 10-ին, ժամը 05:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցում՝ Ազգային գրադարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 58 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan Tiida» մակնիշի 90 GO 090 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Զ.) և  «MAN» մակնիշի 931 OV 61 պետհամարանիշերով ավտոմեքենաները (վարորդ՝ Ա. Մ.):

Փրկարարները «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր` 1986 թ. ծնված Ի. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին