Նորություններ

Պատահարներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

04:21 / 10.02.2017

Փետրվարի 9-ին, ժամը 22:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան Առինջ 2-րդ միկրոշրջանում՝ Զովք սուպերմարկետի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Տաշկենտի փողոցի վերջնամասում արգելափակումից դուրս են բերել Daewoo Nexia մակնիշի 29 ՕՍ 362 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 9-ին, ժամը 21:15-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղի գազալցակայանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Opel Omega մակնիշի 35 PO 288 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 9-ին, ժամը 19:25-ին տեղեկություն է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-ից մինչև 34-րդ կմ-ը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 28 մարդատար ավտոմեքենա (110 ուղևոր)։

***

Փետրվարի 9-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ հատուկ հրշեջ ջոկատի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus» մակնիշի 29 UT 080 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 9-ին, ժամը 05:24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 20 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան ձյան և մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford» մակնիշի  027 UL 64 պետհամարանիշով շտապօգնության ավտոմեքենան: 

← Վերադառնալ ցուցակին