Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մասիս գյուղում (լրացված)

02:11 / 10.02.2017

Փետրվարի 9-ին, ժամը 21:35-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղում՝ «Վեգա» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատյան խճուղու տներից մեկի մոտակայքում «Ford Mondeo» մակնիշի 34 UC 524 պետհամարանիշով (վարորդ՝ 1962 թ. ծնված Խ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հարվածել բետոնե էլ. սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

← Վերադառնալ ցուցակին