Նորություններ
Պատահարներ
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
23:58 / 23.04.2017
Ապրիլի 23-ին, ժամը 23:56-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, Ռաֆայել Մինասյան 11 շենքի դիմաց «Mercedec C-200» մակնիշի 34 QC 882 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Խ. Դ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:
***
Ապրիլի 23-ին, ժամը 17:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացու փողոցի թիվ 38/1 շենքի դիմացի բարձրահարկ շենքի (9 հարկանի) տանիքից մետաղյա թիթեղը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ երկաթյա թիթեղը կախված է Ե.Կողբացու փողոցի թիվ 42 շենքի 9-րդ հարկի 106-րդ բնակարանի պատշգամբից:
Փրկարարները հեռացրել են երկաթյա թիթեղը (2 քմ):