Նորություններ

Պատահարներ

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

07:00 / 24.04.2017

Ապրիլի 23-24-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի 15-րդ փակուղու թիվ 3 տան մոտակայքում՝ մոտ 3,5 տ պահեստավորած անասնակեր, Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի թիվ 110 տան այգում՝ մոտ 100 քմ, Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի մոտակայքում՝ մոտ 10 հա, Վայք քաղաքի Փեսխարափ կոչվող հանդամասում՝ 0,5 հա, Մարտիրոս գյուղի մոտակայքում՝ 10 հա, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտակա հանդամասում՝ մոտ 5000 քմ բուսածածկույթ և 105 դեղձենի, Ակնալիճ գյուղի Հոկտեմբերյան փողոցի մոտակայքում՝ 100 հակ անասնակեր, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի սկզբնամասում՝ մոտ 5000 քմ, Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի 1-ին փակուղու թիվ 8-րդ տան մոտակայքում՝ մոտ 200 հակ անասնակեր, Ապարան քաղաքի ջրամբարի մոտակայքում՝ 500 քմ, Շիրակի մարզի Սարալանջ գյուղի 4-րդ փողոցի թիվ 5 տան բակում՝ մոտ 100 հակ անասնակեր, Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ի մոտ՝ 1000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին