Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Վարսեր գյուղում
02:14 / 24.04.2017
Ապրիլի 23-ին, ժամը 21։19-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում այրվում է անասնագոմի տանիք։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի թիվ 7-րդ նրբանցքի տներից մեկին կից անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։55-ին, մարվել՝ 00։31-ին։
Այրվել են տանիքի փայտե կառուցատարերրը մոտ 72 քմ և տանիքում կուտակած վառելափայտը՝ մոտ 10 խմ։