Նորություններ
Պատահարներ
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
02:01 / 24.04.2017
Ապրիլի 24-ին, ժամը 01:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի հարկի 3-րդ հարկի բնակարաններից մեկից, որի բնակիչը բացակայում է, ջրալցվում է 2-րդ հարկի 4-րդ բնակարանը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը՝ փակելով մուտքի ջրամատակարարման ընդհանուր փականը:
***
Ապրիլի 24-ին, ժամը 00:55-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահինյան փողոցի էլեկտրաենթակայանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 01:02-ին, մարվել՝ 01:17-ին:
Պարզվել է, որ էլեկտրաենթակայանի պատին ամրացված հաշվիչների վահանակի մեջ այրվել է 4 հատ էլ. հաշվիչ: