Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Աբովյան քաղաքում

23:22 / 25.05.2017

Մայիսի 25-ին, ժամը 17:26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ֆուտբոլի մարզադաշտում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Նաիրյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող քաղաքային մարզադաշտի արևելյան նստատեղերի դիտակետի գույքը, փայտե հատակը (մոտ 15 քմ) և դուռը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 18:00-ին:

← Վերադառնալ ցուցակին