Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Էրեբունի փողոցում
19:45 / 25.05.2017
Մայիսի 25-ին, ժամը 14:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող Արեշ խանութի նկուղում այրվում են էլ. լարեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արեշ խանութին կից գտնվող Է. Ա.-ին պատկանող աշխատասենյակում այրվել են տեսախցիկների ապարատի էլ. լարերը, գրադարակը՝ գրքերով (մոտ 2 քմ) և ջերմահարվել է հեռուստացույցը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:05-ին, մարվել՝ 15:22-ին: