Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Բավրա ավտոճանապարհին

15:17 / 25.05.2017

Մայիսի 25-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացվել, որ  Շիրակի մարզի Մեծ Քեթի գյուղի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Բավրա հատվածի 141-րդ կմ-ին «DAF» մակնիշի WEL 888  պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1976 թ. ծնված Գ. Ժ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման և մեքենայի հովացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին