Նորություններ
Պատահարներ
Կամրջից երեխա է ընկել
19:12 / 25.05.2017
Մայիսի 25-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից երեխա է վայր ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պրազվել է, որ 2004 թ. ծնված Հ. Ս.-ը գտնվել է կամրջի ստորին հատվածում գտնվող մետաղյա կառուցատարրերի վրա և մոտ 50 մ բարձրությունից ձորն է ընկնել և մահացել: