Նորություններ
Պատահարներ
Օգնում են փրկարարները
20:27 / 27.05.2017
Մայիսի 27-ին, ժամը 18:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոց թիվ 2 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները արգելափակվել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարնեը վերելակի մասնագետի հետ համատեղ Ք. Մ.-ին և Է. Պ.-ին դուրս են բերել արգելափակումից:
***
Մայիսի 27-ին, ժամը 09:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ընկել է հատակին, բարձրացնելու և անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1935 թ. ծնված Բ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: