Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Ջրվեժ գյուղում
19:59 / 27.05.2017
Մայիսի 27-ին, ժամը 16։58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ամառանոցների տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 5-րդ փողոցի Ս. Հ.-ին պատկանող տան տանիքում այրվում են փայտյա կառուցատարրեր (մոտ 1.5 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:34-ին, մարվել՝ 17:37-ին: