Նորություններ
Պատահարներ
Արգելափակվել են ավտոմեքենաներ
00:27 / 28.05.2017
Մայիսի 27-ին, ժամը 22:49-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցորենի արտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi A8 Lander» մակնիշի 35 GR 500 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Մայիսի 27-ին, ժամը 20:06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Bora» մակնիշի 35 VT 124 պետհամարանիշով ավտոմեքենան: