Նորություններ

Պատահարներ

Այրվել է ավտոմեքենա

22:14 / 05.09.2017

Սեպտեմբերի 5-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Արծվի թևեր կոչվող հուշարձանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում ամբողջությամբ այրվում է «ՎԱԶ-2107» մակնիշի 35 FU 911 պետհամարանիշով ավտոմեքենան և մոտ 1000 քմ խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել՝ 18:03-ին:

← Վերադառնալ ցուցակին