Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Կոտայք գյուղում (լրացված)

20:20 / 07.12.2017

Դեկտեմբերի 7-ին, ժամը 20:14-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են տան տանիքի (մոտ 130-150 քմ) և օժանդակ շինության (մոտ 50-60 քմ) փայտե կառուցատարրերը, կուտակված անասնակեր (մոտ 150-200 հակ) և աթար (մոտ 7 խմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին:

Այրվել է Կենտրոնական փողոցի Վ. Հ.-ին պատկանող թիվ 12 տան տանիքի (մոտ 100 քմ) և օժանդակ (մոտ 50 քմ) շինության փայտե կառուցատարրերը, կուտակված անասնակեր (մոտ 270 հակ) և աթար (մոտ 12 խմ):

Հրդեհաշիջման աշխատանքներին մանակցել են գյուղի 10 բնակիչ և 1 բեռնատար (Զիլ-130):

Տան բնակիչ՝ Կ. Հ.-ը ստացել է ձեռքի վնասվածք, տեղում 1-03 ծառայության աշխատակիցները ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն՝ հրաժարվել է հոսպիտալացումից:

← Վերադառնալ ցուցակին