Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

03:06 / 08.12.2017

Դեկտեմբերի 8-ին, ժամը 00:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 43 շենքի բակում կայանած մարդատար ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները փակել են Reno Optima մակնիշի 35 FV 117 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Հ.) ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 14:14-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի տնակների մոտակայքում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը մերկասառույցի պատճառով կողասահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը. ավտոբուսն ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ուղղել են «ՊԱԶ» մակնիշի 0575L պետհամարանիշի ավտոբուսը:

← Վերադառնալ ցուցակին