Նորություններ

Պատահարներ

Փլուզում Խորենացու փողոցում

21:02 / 13.01.2018

Հունվարի 13-ին, ժամը 16:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 187 տան արտաքին պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թիվ 187 և 185 տների միջանկյալ հողաշեն պատը (6 քմ) մասամբ փլուզվել է (4 քմ)` ներսի կողմից փակելով թիվ 187 տան մուտքը. տուժածներ չկան:

Փրկարարները հեռացրել են թափված զանգվածը և բացել տան մուտքը:

← Վերադառնալ ցուցակին