Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է օգնություն

19:41 / 14.02.2018

Փետրվարի 14-ին, ժամը 16:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Փետրվարի 14-ին, ժամը 16:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 23 շենքի վերելակը խափանվել է (4-րդ հարկի մակարդակում), քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

← Վերադառնալ ցուցակին