Նորություններ

Պատահարներ

Արգելափակվել է ավտոմեքենա

19:17 / 07.03.2018

Մարտի 7-ին, ժամը 17:33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի վերջնամասում արգելափակվել է «VAZ 21099» մակնիշի 74 RR 400 պետհամարանիշով ավտոմեքենան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

← Վերադառնալ ցուցակին