Նորություններ

Պատահարներ

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

20:06 / 07.03.2018

Մարտի 7-ին, ժամը 20:17-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իր հայրը գտնվում է Դավիթաշենի կամրջի վրա և փորձում է ինքնասպանություն գործել: 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթափահ բժիշկը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ կամրջի վրա հերթապահություն իրականացնող ոստիկանները կանխել են 1963 թ. ծնված Գ. Հ.-ի ինքնասպանության փորձը:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային՝ կանխելով նրա` ինքնասպանություն գործելու հետագա փորձերը: Քաղաքացին հոսպիտալացվել է <<Արմենիա>> ԲԿ:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է համապատասխան աջակցություն:

← Վերադառնալ ցուցակին