Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

08:02 / 08.03.2018

Մարտի 7-ին, ժամը 22:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ե. Թադևոսյան փողոցի նրբանցքի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն ավտոմեքենայից իջեցնելու և բնակարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1934 թ. ծնված Մ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մարտի 7-ին, ժամը 20:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ե. Թադևոսյան նրբանցքի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) տարեց բնակիչն ընկել է. բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1934 թ. ծնված Մ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մարտի 7-ին, ժամը 13:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի թիվ 17 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիներ են մնացել ներսում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները վերելակի մասնագետի օգնությամբ քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

***

Մարտի 7-ին, ժամը 10:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները՝ 1955 թ. Գ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին