Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

17:20 / 08.03.2018

Մարտի 8-ին, ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Տառերի պուրակ» կոչվող տարածքից Ամբերդ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Տառերի պուրակ» կոչվող տարածքից Ամբերդ տանող ավտոճանապարհի 8-րդ կմ-ին արգելափակվել է «Lexus GX» մակնիշի 94 OS 444 պետհամարանիշի ավտոմեքենան (4 ուղևոր):

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին