Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

21:40 / 08.03.2018

Մարտի 8-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները՝ 1960 թ. ծնված Ք. Պ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մարտի 8-ին, ժամը 15:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները՝ 1947 թ. ծնված Կ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մարտի 8-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում՝ Գևորգ Չաուշի արձանի մոտակայքում, երկու քաղաքացի էլ. սյան վրա աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել և ընկել են ցած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Երևանի էլ. տրանսպորտ» ՓԲԸ-ի աշխատակիցները վթարավերականգնողական աշխատանքներ կատարելիս ամբարձիչ ավտոմեքենայից ընկել են ցած:

Փրկարարները՝ 1954 թ. ծնված Ս. Գ.-ին և 1958 թ. ծնված Գ. Ք.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

***

Մարտի 8-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները՝ 1930 թ. ծնված Լ. Ղ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մարտի 8-ին, ժամը 04:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 48/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում մոտենալ ու բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերվել է 1963  թ. ծնված Վ. Գ.-ը, ում մոտեցրել են անկողնուն: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

***

Մարտի 8-ին, ժամը 03:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քեռու փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1941 թ. ծնված Ն. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին