Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Աթոյան փողոցում

08:02 / 31.03.2018

Մարտի 30-ին, ժամը 22:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցի թիվ 77 տանը գազի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աթոյան փողոցի թիվ 77/3 տանը (սեփականատեր՝ Ս. Բ.). տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:06-ին, մարվել՝ 23:15-ին:

Այրվել են տան տանիքի (2 քմ) և տանը կից խորդանոցի տանիքի (մոտ 6 քմ) փայտյա կառուցատարրերը:

← Վերադառնալ ցուցակին