Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Նիգավան գյուղի մոտակայքում

08:07 / 31.03.2018

Մարտի 31-ին, ժամը 00:38-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նիգավան գյուղի մոտակայքում «Mitsubishi Pajero» մակնիշի 35 LD 667 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել մոտակա ձորակում. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին