Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Աբովյան քաղաքում (լրացված)

11:48 / 14.04.2018

Ապրիլի 14-ին, ժամը 07:41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են Mercedes S մակնիշի 35 GZ 92 (վարորդը` 1981 թ. ծնված Ա. Մ.) և Zil-130 մակնիշի (ավազով բեռնված) 11 OL 817 (վարորդը՝ 1994 թ. ծնված Մ. Ղ) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Zil-130 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, Mercedes S մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ բռնկվել, իսկ Ա. Մ.-ը տեղում մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:57-ին, մարվել՝ 08:02-ին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Zil-130 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: Ա. Մ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մասամբ այրվել է Mercedes S մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

← Վերադառնալ ցուցակին