Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

23:58 / 14.04.2018

Ապրիլի 14-ին, ժամը 20:57-ին քաղաքացին զանգահարել է «911» ծառայություն և հայտնել, որ գտնվում է հուզական վիճակում. անհրաժեշտ է հոգեբանի խորհրդատվություն:

Հետադարձ կապով ճշտվել է, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Փրկարարները, հասնելով կանչի վայր, քաղաքացի Գ. Հ.-ին (1957 թ.) նկատել են Դավիթաշենի կամրջի մոտակայքում կայանած Mercedes մակնիշի 35 GF 004 պետհամարանիշի ավտոմեքենայում (ալկոհոլի ազդեցության տակ):

Հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Վերջինս առկա առողջական խնդիրների պատճառով հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ:

***

Ապրիլի 14-ին, ժամը 23։45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակչի ձեռքը արգելափակվել է ճնշման չափման սարքի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները՝ 1951 թ. ծնված Ա. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

***

Ապրիլի 14-ին, ժամը 17:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից (4-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1933 թ. ծնված Թ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Ապրիլի 14-ին, ժամը 15:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1937 թ. ծնված Ա. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Ապրիլի 14-ին, ժամը 17:12-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղում գտնվող տնակից քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Ապրիլի 14-ին, ժամը 10։41-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

← Վերադառնալ ցուցակին