Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է դի

13:04 / 15.04.2018

Ապրիլի 15-ին, ժամը 10:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում` աթոռին նստած, հայտնաբերել Լ. Ա.-ի (1942 թ.) դին:

← Վերադառնալ ցուցակին