Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Բուսաբանական այգու մոտակայքում

21:51 / 15.04.2018

Ապրիլի 15-ին, ժամը 18:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (1980 թ. ծնված Ս. Շ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բուսաբանական այգու պատին: ՃՏՊ-ի հետևանքով պատը փլուզվել է (մոտ 6 քմ), իսկ ավտոմեքենան` հայտնվել այգու տարածքում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի գոտի:

Տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին