Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

13:40 / 15.04.2018

Ապրիլի 15-ին, ժամը 12:06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկի բնակչին 2-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս. Ա.-ին (1936 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Ապրիլի 15-ին, ժամը 03։08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը մահճակալից ընկել է հատակին, ում բարձրացնելու և անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Լ. Բ.-ին (1951 թ.) ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

← Վերադառնալ ցուցակին