Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արտաշավան գյուղի մոտակայքում

12:51 / 15.04.2018

Ապրիլի 15-ին, ժամը 10:50-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տառերի պուրակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուճած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշավան գյուղի մոտակայքում «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին