Նորություններ

Պատահարներ

Հրդեհ անասնագոմի տանիքում (լրացված)

20:16 / 15.04.2018

Ապրիլի 15-ին, ժամը 17:38-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում՝ գերեզմանատան մոտ, այրվում է անասնագոմի տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու թիվ 88 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:03-ին, մարվել՝ 18:11-ին: Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (70 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին