Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

08:30 / 16.04.2018

Ապրիլի 15-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Կարմիր Բլուր» թաղամասի տներից մեկի մոտակայքում քամուց ծառ և էլ. սյուն է շրջվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և սահմանազատել սյունը:

***

Ապրիլի 15-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող «Ջազզվե» սրճարանի մոտակայքում ծառը շրջվել է (ծառի վրա առկա են հոսանքի լարեր). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Ապրիլի 15-ին, ժամը 18:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի տանիքի մետաղյա թիթեղը քամուց թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են տանիքի մետաղյա թիթեղը (6 քմ):

← Վերադառնալ ցուցակին