Նորություններ

Պատահարներ

Հրդեհ տանը

08:27 / 16.04.2018

Ապրիլի 16-ին, ժամը 05:38-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին, մարվել՝ 06:34-ին: Այրվել են տան տանիքը՝ մասամբ (մոտ 3 քմ), նախամուտքը` մոտ 5 քմ, առաստաղը` մոտ 16 քմ և մեկ բազմոց:

← Վերադառնալ ցուցակին