Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Նարեկ գյուղում

22:58 / 16.04.2018

Ապրիլի 16-ին, ժամը 16:53-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղում՝ «վարորդների աղբյուր» կոչվող հատվածում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., 1993 թ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին