Նորություններ

Պատահարներ

Տան բակում հրդեհ է բռնկվել

16:14 / 16.04.2018

Ապրիլի 16-ին, ժամը 15:00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների հատվածում գտնվող ֆուտբոլի դպրոցի մոտակայքում այրվում են էլեկտրական մալուխներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղի ամառանոցների Լուսավորիչ փողոցի թիվ 3 տան բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 15:38-ին:

Ամբողջությամբ այրվել է Տ. Ա.-ի տան բակում տեղադրված գեներատորը:

← Վերադառնալ ցուցակին