Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Նորաշեն թաղամասում. կան տուժածներ

08:20 / 17.04.2018

Ապրիլի 17-ին, ժամը 05:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի 1-ին շղթայի թիվ 38 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ «Opel Astra» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած BMW 525A (վարորդը՝ Դ. Մ.) մակնիշի ավտոմեքենային:

ՃՏՊ-ի հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ (տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն չի հաջողվել պարզել):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: 

← Վերադառնալ ցուցակին