Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ (լրացված)

08:18 / 17.04.2018

Ապրիլի 16-ին, ժամը 21:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Բ. ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մոտակա բենզալցակայանի կրպակին՝ վնասելով մոտ 3 տոննա տարողությամբ բենզինի տարան: Բախման հետևանքով առաջացել է արտահոսք: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը, ուղևորը (ինքնությունը չի հաջողվել պարզել) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ (տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն չի հաջողվել պարզել):

Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը անցորդ Է. Մ.-ին (ծնված 2001թ.) ձեռքի վնասվածքով տեղափոխել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները մաքրել են արտահոսած բենզինը, կատարել ճանապարհահատվածի լվացում, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին