Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

17:22 / 17.04.2018

Ապրիլի 17-ին, ժամը 16:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ա. Վ.-ին (1950 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Ապրիլի 17-ին, ժամը 00:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի թիվ 17/1 շենքի վերելակը հոսանքազրկման հետևանքով խափանվել է, քաղաքացիները մնացել են վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ա. Ա.-ին (ծնված 1966 թ.), Ք. Վ.-ին (ծնված 1991 թ.) և Տ. Վ.-ին (ծնված 2002 թ.) դուրս են բերել արգելափակումից:

← Վերադառնալ ցուցակին