Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ավտոմեքենաներում. տուժածներ չկան

16:34 / 17.04.2018

Ապրիլի 17-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 141/2 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԲԿ պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խումբը:

Պարզվել է, որ այրվում են ավտոմեքենաների առջևի հատվածները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:54-ին:

Այրվել են Lexus մակնիշի (վարորդը` Ռ. Մ.) և Opel Zafira մակնիշի (վարորդը՝ Ա. Չ.) ավտոմեքենաների շարժիչի հատվածները՝ ամբողջությամբ, սրահները՝ մասամբ: Հրդեհի հետևանքով ջերմահարվել են բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանի ապակիները (կոտրվել էին) և մյուս բնակարանի արտաքին պատին ամրացված օդորակիչը:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին