Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

18:21 / 17.04.2018

Ապրիլի 17-ին, ժամը 16:24-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Մշակույթի տան տանիքի ծածկից մի հատված վնասվել է:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով պոկվել է Մոմիկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Մշակույթի տան տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 6 քմ):

Փրկարարներն ապամոնտաժել են պոկված թիթեղը:

← Վերադառնալ ցուցակին