Նորություններ

Պատահարներ

Քարաթափում Բյուրեղավան-Արզնի ավտոճանապարհին

19:47 / 17.04.2018

Ապրիլի 17-ին, ժամը 17:54-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-2 ավտոճանապարհի Բյուրեղավան-Արզնի հատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մասամբ փակվել է ճանապարհի երթևեկելի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են 7 քար. երթևեկությունը վերականգնված է:

← Վերադառնալ ցուցակին