Նորություններ

Պատահարներ

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

23:03 / 24.04.2018

Ապրիլի 24-ին, ժամը 20:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին