Նորություններ

Պատահարներ

Հրդեհ տնակում. տուժածներ չկան

19:26 / 24.04.2018

Ապրիլի 24-ին, ժամը 16:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 27 շենքի մոտակայքում տնակ է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 17:00-ին:

Ամբողջությամբ այրվել են փայտյա շինությունը (10 քմ), ներսում՝ հնամաշ կենցաղային իրեր և մոտ 2 խմ վառելափայտ:

Տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին