Նորություններ

Պատահարներ

Քարաթափում Հալիձոր-Տաթև ավտոճանապարհին. տուժածներ չկան (լրացված)

17:50 / 14.05.2018

Մայիսի 14-ին, ժամը 14:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր-Տաթև միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակ է:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հալիձոր-Տաթև 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ): Ավտոճանապարհը երկկողմանի փակ է: Տուժածներ չկան:

Ժամը 15:36-ի դրությամբ փրկարարները և «Ոսմար» ՍՊԸ-ի (ՃՇՇ) աշխատակիցները մաքրել են ավտոճանապարհը՝ դարձնելով այն միակողմանի անցանելի:

Ժամը 16:27-ի դրությամբ ճանապարհի երթևեկությունը վերականգնված է:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով գործունեության բաժնի և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետերին:

← Վերադառնալ ցուցակին