Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ռուբինյանց փողոցում. կա տուժած

23:40 / 14.05.2018

Մայիսի 14-ին, ժամը 22:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում` «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Mercedes C180 (վարորդը՝ Տ. Ա., 1986 թ. ծնված), ԳԱԶ-2410 (վարորդը՝ Հ. Հ., 1987 թ. ծնված) և Mercedes C240 (վարորդը՝ Ռ. Ա., 1972 թ. ծնված) մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Ռ. Ա.-ն տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին